Կարևոր իրադարձություններ

Արտահագուստ, արհեստական շնչառության և թթվածնի սարքեր․ Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

15 Մայիս, 2020 18:13
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Արտահագուստ, արհեստական շնչառության և թթվածնի սարքեր․ Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝

Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ

Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար

Ախտահանման սարքեր ու միջոցներ

Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր

Արհեստական շնչառության և թթվածնի սարքեր

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:

Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները»:

 

Լրահոս

Դիտել ավելին