Կարևոր իրադարձություններ

Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն լքել է պաշտոնը

15 Մայիս, 2020 16:50
Հեղինակ՝ Գեմաֆին Գասպարյան
Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն լքել է պաշտոնը

Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն լքել է պաշտոնը, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ 

«Հարգելի քաղաքացիներ,

Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում: Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության: Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ: Շնորհակալ եմ բոլորից ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին