Կարևոր իրադարձություններ

Լոռիում 9-ամյա երեխան ցած է ընկել շենքի 2-րդ հարկից. նրան Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան

15 Մայիս, 2020 13:44
Լոռիում 9-ամյա երեխան ցած է ընկել շենքի 2-րդ հարկից. նրան Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

«Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին