Կարևոր իրադարձություններ

Մայիսի 18-ից քսան քառակուսի մետր տարածք ունեցող խանութում չի թույլատրվի երկու հոգուց ավել մուտք գործել

15 Մայիս, 2020 13:22
Մայիսի 18-ից քսան քառակուսի մետր տարածք ունեցող խանութում չի թույլատրվի երկու հոգուց ավել մուտք գործել

Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը պարզաբանեց , թե մայիսի 18-ից ինչպես կաշխատեն առևտրի կենտրոնները։  

Ըստ Սիմոնյան՝ 20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ չի թույլատրվում երկու հոգուց ավելի մուտք գործել։ 

«Սահմանափակված կմնան գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝ հյուրանոցային եւ բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Բացառություն կլինեն այդ գործունեության տեսակից այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»,- նշեց փոխնախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին