Կարևոր իրադարձություններ

Ջերմություն, հարբուխ, հազ ունեցող մարդկանց մուտքը հանրային սննդի օբյեկտներ չի թույլատրվելու․ Սիմոնյան

15 Մայիս, 2020 12:45
Ջերմություն, հարբուխ, հազ ունեցող մարդկանց մուտքը հանրային սննդի օբյեկտներ չի թույլատրվելու․ Սիմոնյան

Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը անդրադարձավ հանրային սննդի կետերի գործունեությանը: Մանավորապես փոխնախարարը ասաց՝ հանրային սննդի օբյեկտներում մուտքից առաջ պետք է անպայման բոլորը ջերամաչափվեն: Ում ջերմությունը բարձր լինի, հրանահանգված է կանոնների համաձայն սպասարկում չիրականացնել:

«Այն մարդիկ, որոնք բացահայտ ունենում են ախտանշանները՝ ջերմություն, հարբուխ, հազ, չեն սպասարկվելու առաջին հերթին, այսինքն՝ չի թույլատրվելու նրանց մուտքը հանրային սննդի օբյեկտներ, միաժամանակ, վերջիններիս վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկություն հաղորդել առողջապահությaն նախարարության թեժ գծերին: Տնտեսվարողներին կոչ ենք անում՝ քանի դեռ չեն ապահովել այս պայմանները, չվերսկսել աշխատանքը: Հանրային սննդի օբյեկտներում արգելվելու է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ նարգիլեի օգտագործումը: Այս միջոցառումները ուղղված են համավարակի տարածումը կանխելուն եւ ռիսկերը նվազեցնելուն»,- ասաց փոխնախարարը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին