Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է, հայտնում է New York Post-ը։Նա արդեն 12 օր է՝ չի երևացել հասարակության մեջ:
Ըստ New York Post-ի՝ հնարավոր է, որ Կիմ Չեն Ընն իրոք ֆաբրիկայի բացման արարողությանն է մասնակցել եւ կտրել կարմիր ժապավեն, սակայն հարց է առաջանում, թե արդյոք այդ լուսանկարները, որոնք հրապարակվեցին հավաստի են։
Նշենք, որ Հյ. Կորեայի առաջնորդի մասնակցությամբ վերջին լուսանկարները հրապարակվել են մայիսի սկզբին։ Մինչ այդ նա էլի անհետացել էր և բաց թողել նույնիսկ իր պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրվան նվիրված պաշտոնական միջոցառումները, որոնք տեղի էին ունեցել ապրիլի 15-ին։