«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն և այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել և որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը այսօր էլ հրավիրվի ՀՔԾ, իսկ թե այդ հանդիպման արդյունքում ինչ կլինի, սպասենք զարգացումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: