Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ. «Հայաստանի Հանրապետություն»

15 Մայիս, 2020 09:13
Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ և դիմակներ, ապահովել աշխատողների միջև սոցիալական հեռավորությունը: Ոորշմամբ հաստատվել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսվարողներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսվարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը:

Նման սահմանափակումների և դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրնեց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին: Բնականաբար, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում:

Տնտեսվարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում: Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը: 

Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսվարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը: Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներով»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին