Կարևոր իրադարձություններ

«Հարգանքի նշան է». եթե Փաշինյանն Աժ-ում է, բոլոր պատգամավորները պետք է ներկա լինեն. «Իրատես»

15 Մայիս, 2020 09:02
«Հարգանքի նշան է». եթե Փաշինյանն Աժ-ում է, բոլոր պատգամավորները պետք է ներկա լինեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Նոր «որակի» Ազգային ժողովը, որ կիսադատարկ կամ գրեթե դատարկ դահլիճում է հաճախ նիստեր անցկացնում, մարդաշատ է բացառապես այն օրերին, երբ իշխանության համար հույժ կարեւոր նշանակության օրինագծի քվեարկություն է տեղի ունենալու, կամ էլ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է: Պատգամավորները մեկ մարդու նման, շունչները պահած, սպասում են, թե երբ է ընդմիջում լինելու կամ ավարտվելու նիստը, որ կարողանան դուրս գալ դահլիճից: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է զբաղվում նիստից «թռնող» թիմակիցներով ու հրահանգում՝ անհապաղ դահլիճ գնալ:

«Երբ Փաշինյանը ներսում է, բոլորս պետք է ներկա լինենք: Դա, նախ, հարգանք է նրա նկատմամբ, մյուս կողմից էլ՝ չպետք է այնպիսի տպավորություն լինի, թե նիստերի չենք գալիս»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը: 

«Ի՞նչ հարգանքի մասին է խոսքը, եթե վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք է տեղի ունենում»,- հիշեցրինք նրան: «Դե դա խայտառակություն էր: Խարան է, որ միշտ կմնա այս խորհրդարանի վրա»,- պատասխանեց իմքայլականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին