Կարևոր իրադարձություններ

Հունվար-մարտ ամիսներն ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել. «Ժողովուրդ»

15 Մայիս, 2020 08:45
Հունվար-մարտ ամիսներն ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

«Շիրակ» օդանավակայանով պատկերը նույնն է. այս օդանավակայանով մեկնել է 14 հազար 209, իսկ ժամանել` 13 հազար 324 ուղեւոր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս

Դիտել ավելին