Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի է սպասո՞ւմ. «Հրապարակ»

15 Մայիս, 2020 08:27
Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի է սպասո՞ւմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։

Եվ ամենից շատ՝ փակ եւ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։ Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջեւում շոգ ամառ է, եւ դիմակով շրջելը կարող է ՀՀ քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։ 

 Մարդիկ արդեն հումոր էին անում, թե լիարժեք գործող սրճարան-ռեստորաններում դիմակներով ինչպես կարելի է սնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին