Կարևոր իրադարձություններ

Արտաշատում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում 33-ամյա երիտասարդը որսորդական հրացանով կրակել է համաքաղաքացու ազդրին

14 Մայիս, 2020 23:36
Արտաշատում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում 33-ամյա երիտասարդը որսորդական հրացանով կրակել է համաքաղաքացու ազդրին

Հունվարի 22-ին մի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, զուգահեռ ձեռնարկվեցին միջոցառումներ՝ պարզելու դեպքի վայրը։

Շուտով պարզվեց, որ նույն օրը Արտաշատի Աճառյան և Գրիգոր Զոհրապի փողոցների խաչմերուկում Արտաշատի մի քանի բնակիչների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել էր հրազենային վիրավորումը։

Հարուցվեց քրեական գործ։ Պարզվեց, որ վիճաբանության ընթացքում երիտասարդի ոտքին որսորդական հրացանով կրակել է Արտաշատի 33-ամյա մի բնակիչ։

Փետրվարի 18-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ոստիկանները սկսեցին որոնողական և բացատրական աշխատանքներ։

Ոստիկանության գործողություններն արդյունք տվեցին ամիսներ անց։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին Արտաշատի 33-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։ 

Արտաշատի 33-ամյա բնակիչը կալանավորված է։

 

Լրահոս

Դիտել ավելին