Կարևոր իրադարձություններ

Լիտվական ռազմական օդանավով փոխադրվող 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները հասել են Հայաստան․ ԱԳՆ (լուսանկարներ)

14 Մայիս, 2020 22:32
Լիտվական ռազմական օդանավով փոխադրվող 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները հասել են Հայաստան․ ԱԳՆ (լուսանկարներ)

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար) Լիտվայի կառավարության անունից Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

На изображении может находиться: один или несколько человек и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

Нет описания фото.

На изображении может находиться: один или несколько человек и на улице

На изображении может находиться: самолет, небо и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին