Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը

14 Մայիս, 2020 21:50
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այս մասնին հայտնում է  «Արմենպրես»-ը։

«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին ճշմարտության և պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով»,- գրել է խնդրագրի հեղինակը՝ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավարը:

«կոչ եմ անում Ձեզ պետական մակարդակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը որպես հայ ժողովրդի ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր ճանաչելու համար»,- ասված է խնդրագրում:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին