Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը. վերջիններս տապալել են գազախողովակի ավելի քան 10 հենասյան ու հայտնվել դաշտում

14 Մայիս, 2020 21:13
 Արարատի մարզում բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը. վերջիններս տապալել են գազախողովակի ավելի քան 10 հենասյան ու հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 մակնիշի 500 AA 15 համարանիշի և Opel մակնիշի 36 MՍ 511 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները կարգի բերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին