Կարևոր իրադարձություններ

Ծաղկաշեն գյուղի 22-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է համագյուղացուն

14 Մայիս, 2020 20:59
 Ծաղկաշեն գյուղի 22-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է համագյուղացուն

Երոկ՝ մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից մոտ մեկ ժամ անց պարզվեց, որ Ծաղկաշեն-Գավառ ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է համագյուղացին` Ծաղկաշեն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին