Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո․ Արսեն Թորոսյան

14 Մայիս, 2020 20:48
Կորոնավիրուսի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր բոլորիս նոր վարքագիծը, պայմանավորված կորոնավիրուսի համավարակի հետ։

Թորոսյանը նշեց, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա.

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միեւնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո»։

Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ կորոնավիրուսյային հիվանդության հաստատված դեպքերի աճին զուգընթաց, անցնելու են տնային պայմաններում բուժման: Խոսքը առանց սիմպտոմների հիվանդների մասին է:

«Անցնելու ենք տնային բուժման: Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտավորներին չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման»,- նշեց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին