Կարևոր իրադարձություններ

Հարությունյան Արայիկը լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ․ Դանիել Իոաննիսյան

14 Մայիս, 2020 20:35
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հարությունյան Արայիկը լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ:

Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչնդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:

Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոց.ապ. ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է ոնց որ կար:

Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին