Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 15-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

14 Մայիս, 2020 20:09
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 15-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։

Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին