Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանի Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստն ավարտեց. hաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 9-ին

14 Մայիս, 2020 18:49
Արա Բաբլոյանի Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստն ավարտեց. hաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 9-ին

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստն ավարտեց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 9-ին:

Հաջորդ նիստի ընթացքում դատարանը կքննի Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ԱԺ նախկին նախագահ  Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։  

Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին