Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Վաղվանից կվերականգնվեն Ռուսաստանից կանոնավոր ռեյսերը․ Տիգրան Ավինյան

14 Մայիս, 2020 18:28
Վաղվանից կվերականգնվեն Ռուսաստանից կանոնավոր ռեյսերը․ Տիգրան Ավինյան

Այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ մարտի 13-ից ի վեր ՀՀ են վերադարձվել 2000-ից ավելի քաղաքացիներ, եւ վաղվանից կրկին վերականգնվելու են ՌԴ-ից կանոնավոր ռեյսերը։ Նա ասաց, որ այդ անձանց արդեն որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն է տրվելու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով։

«Վաղվանից այն անձինք, որոնք օդային ճանապարհով վերադառնում են, ոչ թե 14 օր կարանտինում են անցկացնելու, այլ գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի»,- նշեց Ավինյանը:

«Նախապես պետք է իրենցից հավաքագրվի, պետք է ունենանք իր հեռախոսի համարը, հասցեն, որի միջոցով պետք է պարբերաբար կապի դուրս գանք»,-ասաց պարետը:

 

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին