Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ հունիսին Wizzair–ի ավիաթռիչքներն ամբողջապես վերագործարկվեն․ փոխվարչապետ

14 Մայիս, 2020 17:35
Հնարավոր է՝ հունիսին Wizzair–ի ավիաթռիչքներն ամբողջապես վերագործարկվեն․ փոխվարչապետ

 ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Wizzair ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են բազայի հիմնման հարցը։ 

«Անդրադարձանք նաեւ ավիաթռիչքների վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ դա հնարավոր է անել հունիսի ընթացքում: Իհարկե, դա կախված է իրավիճակի գնահատականից, բայց մեր նախնական գնահատականն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի  կեսերից»,- ասաց Ավինյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին