Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ է կանչել

14 Մայիս, 2020 17:32
Փոխվարչապետը Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ է կանչել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ կանչելու որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի մայիսի 18-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։

Նշենք, որ Սիսեռյանին մոտ 20 օրով արձակուրդ ուղարկելու որոշումը փոխվարչապետը ստորագրել էր մայիսի 12–ին։

 

Լրահոս

Դիտել ավելին