Կարևոր իրադարձություններ

Լիտվան բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան

14 Մայիս, 2020 16:39
Լիտվան  բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան

Lիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում մայիսի 13-ին տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։

Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին