Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին

14 Մայիս, 2020 15:38
Կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին

Գործադիրի այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը, որը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։ «Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրանով կառավարությունը խրախուսում է այդ ընկերություններին:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։

«Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդներ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական և 15500 իրավաբանական անձանց: Դա շատ ծավալուն թիվ է, և բանկերը շարունակում են իրենց շահառուների հետ աշխատել»,-ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ բանկերն են այդպիսի որոշումներ կայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին