Կարևոր իրադարձություններ

Իրեն օրվա քրոնիկոն հերոս համարող Արմեն Աշոտյանը դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել

14 Մայիս, 2020 15:20
Իրեն օրվա քրոնիկոն հերոս համարող Արմեն Աշոտյանը դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել

Երեկ՝ ապրիլի 13-ին, տեղեկացրել էինք որն ՔԿ-ն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: 

Վերոնշյալ հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր և նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես վերջինս գրել էր՝ օրվա քրոնիկոն հերոսն ինքն է.

«Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի»,- նշել է նա:

Այսօր փորձեցինք կապ հաստատել Արմեն Աշոտյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել, նշելով՝ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Հարցին, եթե պաշտոնական ծանուցում չի ստացել, ինչու՞ է իրեն օրվա քրոնիկոն հերոս անվանում, նախկին նախարարը նշեց.

«Այս պահին չեմ մեկնաբանում, քանի որ դեռ չեմ ստացել պաշտոնական ծանուցում, երբ ստացա  ամբողջովին կպատասխանեմ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Փորձեցինք կապ հաստատել ՀՔԾ-ի լրատվական բաժին, հասկանալու համար ՝ ինչու՞ մինչ օրս Աշոտյանը պաշտոնական ծանուցում չի ստացել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Նշենք՝ Արմեն Աշոտյանը 2009 մինչև 2016 թվականները եղել ՀՀ ԿԳ նախարար:

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին