Կարևոր իրադարձություններ

Ձեր հովհարային հիշողոթյունը ևս մեկ դրվագով թարմացնելու համար մի բան էլ ես հիշեցնեմ․ Գևորգ Պետրոսյան

14 Մայիս, 2020 13:07
Հեղինակ՝ Գևորգ Պետրոսյան
Ձեր հովհարային հիշողոթյունը ևս մեկ դրվագով թարմացնելու համար մի բան էլ ես հիշեցնեմ․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ 

«ՀԱԿ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի կնոջը՝ Շողեր Թովմասյանին պատկանող լրատվական կայքը տևական ժամանակ է, ինչ զբաղված է իր լրահոսը մեր խմբակցության տարբեր ներկայացուցիչներին ձոնելով: Հասկանալի է, կարդացող չունի և լսարան հավաքելու միակ հույսը մնացել է հանրային վստահության բարձր մակարդակ ունեցող անձանց անդրադառնալը։
Ի պատասխան իմ այն պնդմանը, որ մենք մեր ղեկավարի ներկայությամբ ինչպես միշտ, այնպես էլ նմանատիպ իրավիճակում մեզ զուսպ կպահեինք, վերջիններս մի աբսուրդային զրպարտություն են տարածել:
Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իրենց հիշողությունն օգտագործում են հովհարային ռեժիմով՝ ընտրովի, սակայն դրանից իրականությունը չի փոխվում:
Ստիպված եմ սույն անձանց հիշեցնել, թե ինչպիսի կոշտ և իրավիճակին արժանի պատասխան է հնչեցրել ինքն անձամբ՝ Գագիկ Ծառուկյանը, որից հետո, թույլ տվեք ասել, որ ցանկացած այլաբովանդակ պատասխան այլևս անիմաստ էր ու անհարկի:
Ձեր հովհարային հիշողոթյունը ևս մեկ դրվագով թարմացնելու համար մի բան էլ ես հիշեցնեմ:
Հարգելի՛ Շողեր Թովմասյան,
ինձ կհիշեցնե՞ք, թե ուր անհետացավ ձեր ամուսինն այդ օրերին, ո՞ր ծառի տակ կամ որ թփի ետևում ապաստան գտավ, երբ այդ իրադարձություններից բառացիորեն օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ միասնական հանրահավաքների էր մասնակցում :
Հարցս, իհարկե, հռետորական է, պատասխանը՝ առավել քան ակնհայտ:
Էնպես որ՝ ականջալուր եղեք հայտնի խորհրդին և հանգիստ նստե՛ք տեղներդ...

Հ.Գ. Փրփուրներից կախվելու փոխարեն կարդացեք, վերընթերցե՛ք...
Մինչ օրս ընթերցանությունից դեռ մարդ չի վատացել...»

 

Լրահոս

Դիտել ավելին