Կարևոր իրադարձություններ

«Բաժանորդն անհասանելի է». արդյո՞ք արձակուրդում գտնվող Վարագ Սիսեռյանը կվերադառնա աշխատանքի

14 Մայիս, 2020 12:05
«Բաժանորդն անհասանելի է». արդյո՞ք արձակուրդում գտնվող Վարագ Սիսեռյանը կվերադառնա աշխատանքի

Երկու օր է` համացանցում ակտիվ քննարկվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատանքից «ենթադրաբար» ազատվելու  հարցը: Shabat.am-ը փորձեց կապ հաստատել Սիսեռյանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, բայց ՝ «Բաժանորդն անհասանելի է», կփորձենք մի փոքր ուշ: 

Լուրերի իսկությունը հասկանալու համար կապ հաստատեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ:

Հարցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Սիսեռյանը արձակուրդից չի վերադառնալու, Հունանյանն ասաց՝ նա այս պահին արձակուրդում է, այլ բան չի կարող ասել:

Հետաքրքրվեցինք՝  բամբասա՞նք են շրջանառվող լուրերը, Վահան Հունանյանը  նշեց` «Չգիտեմ` ինչ է: Ինքը գտնվում ա հիմա արձակուրդում և ցանկացած ազատում եթե լինի՝ դուք կտեղեկանաք»:

Իսկ արդյո՞ք ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում հարցն այդպես էլ մնաց անպատասխան:

Հիշեցնենք ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը այս պահին գտնվում է արձակուրդում: Սակայն մամուլը գրում է, որ Սիսեռյանը չի վերադառնա արձակուրդից. նշվում է, որ վերջինս ազատվել է աշխատանքից:

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին