Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր անհրաժեշտություն ունեն բժշկական բուժման, մենք ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա՝ քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին

14 Մայիս, 2020 11:43
 Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր անհրաժեշտություն ունեն բժշկական բուժման, մենք ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա՝ քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին

ՀՀ  կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց  Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգումը:  Նշենք, որ կառավարության որոշման նախագծի մեջ նշված է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։  

Վարչապետն արձանագրեց, որ ինչքան էլ իրենց ռազմավարությունը լինի հետագայում սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը՝ այնուամենայնիվ ստիպված կլինեն գնալ այդպիսի որոշման մի պարագայում։

«Կա մի պարագա, որի պայմաններում դա տեղի կունենա, եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցադրելու մեր կարողությունները սպառենք։ Մեր 2217 հիվանդներից միայն մոտավորապես 600-ն են, որոնք որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն։ Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր անհրաժեշտություն ունեն բժշկական բուժման, մենք ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա՝ քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Նախկին սահմանափակումների հետ կապված շատ կոնկրետ պատճառ կար՝ խոսքը թոքային օդափոխման սարքերի առկայության մասին է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին