Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է․ վարչապետն անդրադարձավ քաղաքացիների կարծիքներին

14 Մայիս, 2020 11:36
Կորոնավիրուսը իրականում  բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է․ վարչապետն անդրադարձավ քաղաքացիների կարծիքներին

Այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածմանը․

«Ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. Բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում  բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել եւ դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված  ախտորոշում է»,-ասաց Փաշինյանը:

Գործադիր մարմնի ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր արտակարգ դրությունը կերկարաձգվի, սակայն կառավարությունը չի պատրաստվում սահմանափակումներ կիրառելու, այլ փորձելու են հանրությանը համոզել, որոշ դեպքերում նույնիսկ պարտադրել, որ կիրառեն անվտանգության կանոնները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին