Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ կառավարությունը հաստատեց

14 Մայիս, 2020 11:24
Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ կառավարությունը հաստատեց

ՀՀ  կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց  Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգումը: 

Նշենք, որ կառավարության որոշման նախագծի մեջ նշված է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ 

 

Լրահոս

Դիտել ավելին