Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Վարագ Սիսեռյանն իրոք չի վերադառնա, սակայն պատճառներն այլ են․ «Փաստ»

14 Մայիս, 2020 09:11
Վարագ Սիսեռյանն իրոք չի վերադառնա, սակայն պատճառներն այլ են․ «Փաստ»

Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչեւ հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից եւ հրաժարական է տալու:

 «Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի: 

Սակայն մեր զրուցակիցը նաեւ նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:

 Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլեւ իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին