Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը ստիպված են երկարաձգում. որն է պատճառը․ «Ժողովուրդ»

14 Մայիս, 2020 08:10
Արտակարգ դրությունը ստիպված են երկարաձգում. որն է պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման մասին: Նկատենք, որ վարչապետը երեկ շրջել է Երեւանի փողոցներում՝ հասկանալու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացիները պահպանում են պահանջները վիրուսի կանխարգելման համար, ապա նշել, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ չունեն:

Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ վարչապետն իր որոշումը կհայտնի կառավարության նիստում, եւ ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի՝ արտակարգ դրության հարցը քննարկելու համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը նախապատմություն ունի:

ՀՀ կառավարությանը մի խումբ իրավաբաններն են համոզել կրկին Հայաստանում երկարաձգել արտակարգ դրությունը: Բանն այն է, որ երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելը շատերի կարծիքով անիմաստ է այն դեպքում, որ գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակումները հանված են: Բայց իրավաբանները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ միայն արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտության դեպքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կկարողանա շտապ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հրատապ հարցերի վերաբերյալ կառավարությունը ստիպված կլինի անհրաժեշտ որոշումները օրենքով սահմանված կարգով ընդունել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են նաեւ, որ թե՛ կառավարությունում, թե՛ օրենսդիր մարմնում դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, բայց իրավական առումով կազուսային իրավիճակ կստեղծվի, եթե այն չերկարաձգվի: Հիշեցնենք, որ առկախված է մնում նաեւ սահմանադրական հանրաքվեի հարցը, որը կարող է չկայանալ միայն արտակարգ դրության պայմաններում»:

 

Լրահոս

Դիտել ավելին