Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    572
    584

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Միխաիլ Բաղդասարովի պարտատերերը․ ինչքան պարտք ունի հայտնի գործարարը․ «Ժողովուրդ»

14 Մայիս, 2020 08:03
Ովքեր են Միխաիլ Բաղդասարովի պարտատերերը․ ինչքան պարտք ունի հայտնի գործարարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հրապարակվել է հայտնի գործարար Միխաիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատերը, այս տարվա մարտի 10-ից սնանկ է ճանաչվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Բաղդասարովի պարտատերի ցուցակի առաջին հորիզոնականում է: Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար:

Ի դեպ, ցանկի երկրորդ տեղում իր կողմից ստեղծած «Արմավիա» ավիաընկերությունն է, որին կուտակած պարտքը կազմում է ավելի քան 6.6 հազար դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաղդասարովը պարտք է նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 280 հազար դրամի չափով: Նշենք, որ Բաղդասարովը մոտ 73 մլն դրամի չափով պարտք է նաեւ Վահե Խաչատրյան անունով մի քաղաքացու, որն էլ հենց Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան: Բացի այս, գործարարը պարտք է նաեւ «Բիբլոս Արմենիա», «Էյչ Էս Բի Սի» բանկերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարովի պարտատերերի ցանկը դեռ կավելանա»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին