Կարևոր իրադարձություններ

Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գործն ուղարկվել է ՀՔԾ

14 Մայիս, 2020 00:43
Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գործն ուղարկվել է ՀՔԾ

Արդեն հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: 

Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: 

Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս եւ ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։

Այսքան բարի ու ջերմ, եւ ամենակարեւորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։
Ու ամենա-ամենակարեւորը՝ այդ ամենն անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից։

Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի»։

 

Լրահոս

Դիտել ավելին