Կարևոր իրադարձություններ

Վրաստանում «Օրենքով գողերը» դատի են տվել երկրի նախագահին

14 Մայիս, 2020 00:30
Վրաստանում «Օրենքով գողերը» դատի են տվել երկրի նախագահին

Վրաստանում «Օրենքով գողերը» դատի են տվել երկրի նախագահին: Այդ մասին հայտնում է «Прайм Тайм»-ը:

Նրանց փաստաբանը համոզված է՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է իր պաշտպանյալների սահմանադրական իրավունքները։

Խոսքը վերաբերում է նախագահի այն որոշմանը, ըստ որի ՝ շատ քրեական «հեղինակություններ» զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, ինչը սահմանափակել է նրանց տեղաշարժվելու իրավունքն այլ երկրներ: Միաժամանակ, չլինելով այդ երկրի քաղաքացի, այլ երկրում ձերբակալվելիս չեն արտաքսվի Վրաստան` հասկանալի պատճառով:

Նշվում է, որ խոսքն այն «օրենքով գողերի» մասին է, որոնք արդարացվել էին վրացական դատարանների կողմից 2013-18 թվականներին, սակայն արդարացման մասին որոշման հրապարակումից հետո լքել էին երկիրը:

Վերջին հինգ տարիների ընթացքում վրացական արդարադատությունը անմեղ է ճանաչել ավելի քան 30 «օրենքով գողերի»։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին