Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել․ փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

13 Մայիս, 2020 22:59
Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել․ փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

Երեկ՝ մայիսի 12-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 


 

Լրահոս

Դիտել ավելին