Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը` այսօր. «Հրապարակ»

14 Մայիս, 2020 08:05
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը` այսօր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը կկայանա այսօր, ժամը 16-ին: Այս գործով մեկ անգամ արդեն նշանակվել էր նիստ, սակայն պաշտպանների միջնորդությամբ՝ կորոնավիրուսի հիմքով հետաձգվել էր։ Այս անգամ հետաձգման միջնորդություն չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Նրանց «զանցանքներն» առնչվում են Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին