Կարևոր իրադարձություններ

Վաղը կառավարությունը կքննարկի արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը

13 Մայիս, 2020 22:43
Վաղը կառավարությունը կքննարկի արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի որոշման նախագիծ, ըստ որի` Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն կերկարաձգվի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Որոշումը քննարկման կներկայացվի մայիսի 14-ի կառավարության նիստում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին