Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին և ձերբակալվել

13 Մայիս, 2020 21:55
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին և ձերբակալվել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տղամարդը 2020 թ. մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին