Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզի Շահումյան համայնքի փողոցների լուսավորության աշխատանքների կատարման համար մրցույթ է հայտարարվել․ մարզպետարան

13 Մայիս, 2020 21:15
Արարատի մարզի Շահումյան համայնքի փողոցների լուսավորության աշխատանքների կատարման համար մրցույթ է հայտարարվել․ մարզպետարան

Սույն թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

Նշվում է, որ հաստատված հայտերից Շահումյան համայնքի փողոցների արտաքին էլեկտրական լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար արդեն հայտարարվել է մրցույթ:

Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզի Շահումյան գյուղի Գագիկ Սարգսյան փողոց թիվ 49 հասցեում, 2020 թվականի մայիսի 14 –ին, ժամը 10:00-ին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին