Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով

13 Մայիս, 2020 19:38
Ամերիաբանկը տեղաբաշխում  է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով

Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։  Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100,000 ՀՀ դրամ

Ընդհանուր ծավալը

5,000,000,000 ՀՀ դրամ

Քանակը

50,000 հատ

Շրջանառության ժամկետը

30 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

9,0 %

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

3 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողը

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

 Տեղեկացնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «Նասդաք Օէմէքս Արմենիայի» պարտատոմսերի հիմնական ցուցակում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: 

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով դրանք դառնում են ներդրողների համար պարտադիր:

Հայտ-հանձնարարականը լրացնելուց և տեղաբաշխողին ուղարկելուց հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ,  ներդրողը պարտատոմսերի դիմաց պետք է կատարի վճարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարին․ 1570043120372900

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ: 

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ: 

Տեղեկացնենք նաև, որ այս պահին ամբողջությամբ տեղաբաշխվել է նաև ապրիլի 28-ին թողարկված դրամային պարտատոմսերի տրանշն ամբողջությամբ՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Հիշեցնենք, որ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացված տոկոսային եկամուտը այլևս չի հարկվում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին