Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունները

13 Մայիս, 2020 18:00
 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին կայացել էր Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Երրորդ միջնորդությամբ էլ նրա համար երաշխավորել էին Արցախի եւ Հայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը: Միջնորդությունների դեմ առարկել էին տուժող եւ մեղադրող կողմերը՝ դրանք որակելով անհիմն եւ խնդրելով մերժել: Լսելով կողմերին՝ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին