Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞․ Ի՞նչ է սահմանում օրենքը

13 Մայիս, 2020 15:06
Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞․ Ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 13-ին, քաղաքում կատարած շրջայցի ժամանակ հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը չերակարաձգելու տարբերակ չկա, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ։

Shabat.am –ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ասաց, որ վերջնական որոշման մասին տեղեկատվություն կտրամադրեն վաղը։

ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածը հստակ կարգավորում է արտակարգ դրության ժամկետի վերաբերյալ իրավահարաբերությունները։

Հղում անելով հոդվածին, նշենք, որ այն ունի երկու մաս։  Առաջին մասով նախատեսվում է, որ արտակարգ դրության ժամկետը ՀՀ ամբողջ տարածքում չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում 60 օրը։

AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանը պարզաբանել է սույն օրենքը․

«Միևնույն ժամանակ երկրորդ մասը կարգավորում է  արտակարգ դրության ժամկետի  երկարաձգման վերաբերյալ իրավահարաբերությունները և նախատեսում է, որ ժամկետն ավարտվելուց հետո արտակարգ դրությունը դադարում է։ Այնուամենայնիվ, եթե մինչև ժամկետի ավարտը չեն վերացել այն հանգամանքները , որոնք հիմք են հանդիսացել՝ արտակարգ դրություն հայտարարելու համար, ժամկետը կարող է երկարաձգվել, բայց կառավարության որոշմամբ և արտակարգ դրություն հայտարարելու մասին սահմանված կարգով, որը նշված է սույն օրենքում»,- ասաց Հունանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության երկրորդ ժամկետն ավարտվում է վաղը՝ մայիսի 14-ին:

Վարչապետն այսօր Երևանի կենտրոնում շրջելիս նկատեց, որ մարդիկ փողոցներում են մեծ խմբերով, առանց հեռավորություն պահպանելու, առանց դիմակների և պահանջում են, որ հանվի արտակարգ դրությունն ու գործի հասարակական տրանսպորտը, ինչը պարզապես հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ  մայիսի  սկզբին հանվեցին որոշակի խիստ սահմանափակումներ, սակայն դեռևս առկա է հասարակական տրանսպորտի արգելքը, փակ են մնում նաև կրթական բոլոր հաստատությունները:

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին