Կարևոր իրադարձություններ

Մեծ ցավով տեղեկացնեմ, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք. Մաթևոսյան

13 Մայիս, 2020 13:40
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Մեծ ցավով տեղեկացնեմ, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք. Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

 

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»:

 

 

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին