Կարևոր իրադարձություններ

Մենք սրբություններից ներողություն ենք խնդրում. Էդմոն Մարուքյանը իր և Ալեն Սիմոնյանի միջև ծագած միջադեպի մասին

13 Մայիս, 2020 12:16
Մենք սրբություններից ներողություն ենք խնդրում. Էդմոն Մարուքյանը իր և Ալեն Սիմոնյանի միջև ծագած միջադեպի մասին

Այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Ալեն Սիմոնյանի հետ իր միջադեպին: Ըստ Մարուքյանի «Իմ քայլից» որոշ պատգամավորներ տարբեր վիրավորանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ինքը դրանից հետո Տարոն Սիմոնյանի հետ համերաշխության կոչ է արել.

«Դրանից հետո Ալեն Սիմոնյանը բարձրացավ ամբիոն ու ասաց, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցում ծեծել են, ինքը SMS է գրել մեզ, սակայն մենք շենքից դուրս չենք եկել: Ես այդ ստի համար վրդովվել եմ ու տեղից գոռացել, որ սուտ է խոսում:Դրանից հետո նա վիրավորել է տիկին Սամսոնյանին, հետո ինձ, ինչից հետո ես ասել եմ հայտնի խոսքը: Դրա հետ կապված ես ցավ ու ափսոսանք եմ հայտնել: Իմ վիրավորանքը նրա 1,5 տարվա վիրավորանքների պատասխանն է, մեր համբերության բաժակը լցվել էր: Սակայն դա կապ չուներ նրա սրբության հետ: Եթե նա ուզում է վերագրի նրանց, մենք սրբություններից ներողություն ենք խնդրում»,-նշեց Մարուքյանը:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին