Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է ՝ ում է ձեռնտու ներկայիս ԱԺ-ին լուրջ չվերաբերվելը

13 Մայիս, 2020 12:07
Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է ՝ ում է ձեռնտու ներկայիս ԱԺ-ին լուրջ չվերաբերվելը

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում խմբակցության ճեպազրույցների ժամանակ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ մի քաղաքական համատեքստի,որը ըստ իրեն՝ ծնունդ է առել այս գումարման ԱԺ-ի ձևավորման օրից սկսած: Ռուբինյանը նշել է՝   կա ձևավորված կարծիք, որ մեր ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է,որ  ամբողջ օրն ինչ- որ անիմաստ խոսակցություններով են զբաղված և պատգամավորները չեն տարբերվում նախկին ԱԺ-ի պատգամավորներից:  Ըստ Ռուբինյանի ՝ շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ։ Հիմա եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում եւ պատգամավորի համոզմամբ էլ՝ այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել ԼՀԿ-ի առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին