Կարևոր իրադարձություններ

Ավստրիան հունիսին կչեղարկի Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

13 Մայիս, 2020 12:20
Ավստրիան  հունիսին կչեղարկի Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է ՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Շվեյցարիայի հետ սահմանին մտցված վերահսկողությունը կարող է ամբողջությամբ հանվել հունիսին: Մասնավորապես  կանցլերն ընդգծել է , որ իրենք  սերտ շփումների մեն են Շվեյցարիայի կառավարության հետ

« Մեր նպատակն է մոտ օրերս պայմանավորվել սահմանփակումների էական մեղմացման հարցի շուրջ և, ընդհանրապես, հունիսին հանել սահմանային վերահսկողությունը»,- ասել է Կուրցը: Նա ավելացրել է, որ երկու երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակվածության թվերի նվազման դրական դինամիկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին