Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 4-ից հետո սահմանափակումների նվազեցումը թույլ է տվել, որպեսզի տնտեսությունը վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերի. Նիկոլ Փաշինյան

13 Մայիս, 2020 11:37
Ապրիլի  4-ից հետո սահմանափակումների նվազեցումը թույլ է տվել, որպեսզի  տնտեսությունը վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերի. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով խոսեց կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը նշեց, որ ապրիլի  4-ից հետո սահմանափակումների նվազեցումը թույլ է տվել, որպեսզի  տնտեսությունը վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերի, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սոցիալական վիճակի վրա:Վարչապետը նաև կոչ արեց բոլորին ՝ պահել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու նորից գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է բոլորիս համար,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նաև անդրադարձավ կառավաության կողմից առաջարկվող միջոցառումների ծրագրերին, մասնավորապես նշեց՝  մայիսի 12-ի դրութամբ ընդունված միջոցառումների շրջանակներում բաշխվել է 73 միլիարդ դրամ, այդ ծրագրերից օգտվել է 1,1 միլիոն քաղաքացի.

«Ես ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով: Ես խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշեց նա:

 

 

 
 

«Հույս եմ դնում բոլորիդ վրա, որ կցուցաբերեք առանձնահատուկ պատասխանատվություն: Սա կարևոր է, որպեսզի մենք առաջիկա մեկ տարվա ընթացքում ստիպված չլինենք փակվել ու բացվել՝ ամեն ինչ սկսելով զրոյից»,-հավելեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին