Կարևոր իրադարձություններ

Եթե այս տեմպերով գնանք, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. վարչապետ

13 Մայիս, 2020 11:06
Եթե այս տեմպերով գնանք, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. վարչապետ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց  հակահամաճարակային կանոնների մասին: Մասնավորապես՝ Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսը  նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու.

«Մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Սակայն դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել ուրիշներին, այսպիսի ճգնաժամ ստեղծել:

Եթե այս տեմպերով գնանք, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Դրա նպատակը լինելու է այն, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց դրա: Բայց մենք բոլորս անհատական պատասխանատվությամբ կարող ենք այս իրավիճակից խուսափել: Ես կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին»,-ասաց նա:

 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 180-ով՝ հասնելով 3718-ի: Բուժվածների թիվը 1500 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2149 ։ Մահացել է 48  մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 21 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 34766 : 
 

Լրահոս

Դիտել ավելին